Մթերքներ, որոնք խաթարում են մարդու հոգեկան աշխարհը
PHOTOՊարզվում է, որ իսպանացի հետազոտողները կազմել են մթերքների ցուցակ, որոնք կարող են վատ անդրադառնալ մարդու հոգեկանի վրա, եթե դրանք չարաշահեն: Նմանատիպ սնունդը կարող է տագնապի, դեպրեսիայի զգացում առաջացնել: Այս մասին հայտնում են գիտնականները:
Նրանք պնդում են, որ մարդկային հոգեկանի վրա բացասաբար անդրադարձող սնունդ է արագ սնունդը, ալյուրից պատրաստված մթերքը, թխվածքաբլիթները և առհասարակ այն մթերքները, որոնք պատրաստում են ֆաբրիկաներում:
Գիտնականները փորձն իրականացնելու համար ուսումնասիրել են 9000 կամավորների: Նրանք տարբեր սնունդ են փորձել: Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ սննդամթերքն օգտագործողներն ավելի ագրեսիվ են դարձել: Նրանք, ում սննդակարգում գերակայել է միրգն ու բանջարեղենը, ավելի հանգիստ են եղել:
Գիտնականները հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով պնդում են, որ եթե գրգռիչ սննդամթերքը պարբերաբար է օգտագործվում, ապա մարդու հոգեվիճակը վատանում է արդեն մեկ ամիս անց: Պատճառը ճարպերն են, որոնք օրգանիզմը վատ է յուրացնում եւ կուտակվում է ներքին օրգաններում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: