Սպանություն Երևանում. կասկածյալը ձերբակալվել է
SOCIETYՀունվարի 20-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է զանգահարել 1960 թ. ծնված Հայկ Ս.-ն և հայտնել, որ Թումանյան փողոցի 37 շենքի 8 բնակարանի մոտ մարդ է մահացել: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի միջանցքում հայտնաբերել է 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի դիակը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով:
Ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.25-ին, նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հայկ Ս.-ն դանակով հարվածել է Արմեն Սուրմենելյանին և պատճառել մահ: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հայկ Ս.-ն ձերբակալված է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



