Թուրքիայում 2 նոր նախարար է նշանակվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ԵՄ գործերի նախարար է նշանակվել Բերիլ Դեդեօղլուն, զարգացման նախարար է դարձել Ջունեյդ Դյուզյոլը։ Այս մասին ասված է Թուրքիայի վարչապետի քարտուղարության տարածած հայտարարության մեջ։ Նախօրեին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կառավարության 2 անդամ՝ ԵՄ գործերի նախարար Ալի Հայդար Քոնջան եւ զարգացման նախարար Մյուսլիմ Դողանը, հրաժարական էին տվել՝ ի նշան երկրի հարավ-արեւելքում ծագած բռնության դեմ բողոքի։
«Թուրքիայի Սահմանադրության համաձայն՝ երկու նախարարների հրաժարականից հետո ԵՄ գործերի նախարարի պաշտոնում է նշանակվել Բերիլ Դեդեօղլուն, իսկ զարգացման նախարար է դարձել Ջունեյդ Դյուզյոլը»,- ասված է հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դադեօղլուն Ստամբուլի Գալաթասարայի Համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն է։ Դյուզյոլը ավելի վաղ զբաղեցնում էր զարգացման փոխնախարարի պաշտոնը։



