Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Պառլամենտական համակարգ` միակուսակցական կառավարումով կամ` Անունը կա, ամանում չկա. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ–ի նախագահ Լարիսա Ալավերդյանը

– Տիկին Ալավերդյան, ինչպիսի՞ քաղաքական համակարգով երկիր մենք կունենանք, երբ արդեն 2018–ին սկսի գործել սահմանադրությունը:

– Նախ` Սահմանադրության մասին: Ես շատ դժգոհ եմ այն գործընթացից, որով նախագիծը ներկայացվեց հասարակությանն ու ընդունվեց որպես հիմնական օրենք: Նյութերը տրամադրվեցին մասնատված վիճակում: Իսկ այն միասնական փաստաթուղթ է, և երբ տրվում է մաս–մաս` առաջին մաս, երկրորդ մաս, և այլն, ապա խախտում է սահմանադրական փոփոխությունների տրամաբանությունը:

– Իսկ դա միտումնավո՞ր արվեց:

– Ես կարծում եմ` այո, միտումնավոր էր: Սահմանադրության փոփոխությունը պարունակում էր տրոյական ձի: Առաջարկվեց ընտրական օրենսգրքի բոլորովին նոր կոնցեպտ, որին պետք է պատրաստ լիներ հասարակությունը: Բայց մեր ժողովուրդը «մեկին գումարած մեկ»–ի արդյունքին չի հավատում, ուր մնաց` ռեյտինգային քվեարկությանը և մյուս բարդ մեխանիզմներին: Իմ կարծիքով սահմանադրության մեջ, որպես տրոյական ձիու, պարունակում էր հենց այդ` բարդ մեխանիզմներով հագեցած ընտրական օրենսգիրքը:

Ուստի իմ կարծիքը շատ համեստ է Սահմանադրության հետ բերվող դրական փոփոխությունների վերաբերյալ:

– Իսկ իշխանությունն ընդդիմության ինչպիսի՞ ներկայություն կարող է ակնկալել, կամ` հանդուրժել խորհրդարանում:

– Շատ տխուր հարց եք տալիս: Այս տարիները չձևավորեցին որակյալ էլիտայի, որը երկրի կառավարող ուժն է ըստ էության: Մենք դա չունեցանք և այսօր չունենք: Չկարողացանք նաև որակյալ ընդդիմություն ունենալ: Թեկուզ բոլորը դա կապում են իրար հետ: Ես նույնպես այդ կարծիքին եմ և մշտապես ասել եմ` եթե իշխանությունն ուզում է որակյալ ընդդիմություն լինի, ապա ինքը պետք է նախ և առաջ որակյալ լինի:

Արդյո՞ք այս նորմը կարող է խախտվել: Այո, կարող է խախտվել: Այն պետություններում, որտեղ տեղի է ունենում կտրուկ դրական փոփոխություն, որևէ մի դաշտը` լինի ընդդիմադիր, թե իշխանական, իր էլիտայի որակն է փոխում նախ և առաջ: Իսկ մեր երկրում դա չկա, ես չեմ տեսնում: Ոչ ընդդիմադիր դաշտում, ոչ իշխանական: 
Ճիշտ է, այժմ ընդդիմադիր դաշտում նոր դեմքեր կան, որոնց հայտնվելը ես ողջունում եմ: Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը: Նաև այլ հատվածներում շարժեր կան: Բայց ես չեմ տեսնում այն ուժը, որը կուտակած լինի այնքան քաղաքական–գաղափարական ռեսուրս, որպեսզի կարողանա սեփական դաշտում բավարար ազդեցիկ լինել: Իսկ իշխանությունը դա կարողանում է անել և մնում է իշխանության ղեկին:
Իհարկե, իմ խոսքը անձերին չի վերաբերվում, վերաբերվում է քաղաքական ուժերին:

– Ըստ այդմ խորհրդարանում կլինի կառավարելի՞ ընդդիմություն, թե կունենանք ընդդիմություն, որի ձեռքին պարզապես ոչ մի ուժ չկա: Ընդամենը ֆոն կապահովի:

– Հռետորաբանությունը ավելի կուժեղանա, ազդեցությունը` չեմ կարծում: Եվ կգործի քաղաքական հին ավանդույթի տրամաբանությունը: Ինչպես եղել է նախկինում: Իսկ քաղաքական նոր մշակույթի ձևավորման հնարավորություն չեմ տեսնում, չի լինի:

– Այսինքն` մեր երկրում փաստացի կլինի միակուսակցական քաղաքական համակարգ:

– Ոչ թե համակարգը կլինի միակուսակցական, այլ կառավարումը կլինի այդպիսին: Ինչ վերաբերում է ձեր գնահատականին, ապա ես դեմ եմ, որ չտեսնենք, թե ինչպես են բոլոր դեպքերում ճիգեր արվում, ամեն ջանք գործադրվում է, որպեսզի համակարգը դառնա բազմակուսակցական:

Եվ ո՞րն է աբսուրդը. եթե նախագահական համակարգի ժամանակ կարող էր և նորմալ դիտվել միակուսակցական կառավարումը, ապա խորհրդարանական համակարգի պարագայում կլինի լուրջ հակասություն: Պարզապես այս տարբերակով` անունը կա, ամանում չկա: Մինչդեռ խստիվ պետք է փոխվեր Ազգային Ժողովի դեմքը: Իսկ այսօրվա իրողությունները ցույց են տալիս, որ դա հնարավոր չէ ակնկալել:

Ավելին ասեմ` այս 25 տարիների մեջ որոշ բացասական երևույթներ են արմատավորվել նաև հասարակության մեջ: Ուստի գնալով ավելի ու ավելի դժվարանում է բազմակուսակցական համակարգի ձևավորումը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League