Թրամփը պաշտոնանկ է արել օտար երկրներում ԱՄՆ բոլոր դեսպաններին. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից հետո պաշտոնանկ է արել օտար երկրներում ԱՄՆ բոլոր դեսպաններին։ Պաշտոններում դեռևս նշանակումներ չեն արվել։
Independent-ի փոխանցմամբ՝ Թրամփը պահանջել էր, որպեսզի հունվարի 20-ի կեսօրի դրությամբ բոլոր օտարերկրյա դեսպանները, ովքեր նշանակվել էին Բարաք Օբամայի կողմից, վայր դնեն լիազորությունները։
Դեսպանների նշանակումը երկար ժամանակ կպահանջի, որով կզբաղվի Կոնգրեսը։
Որոշ նշանակումներ, սակայն, արդեն ակնհայտ են։ ՄԱԿ-ում դեսպան կդառնա Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլին, ով կփոխարինի Սամանտա Փաուերին, Չինաստանում՝ Այովային նահանգապետ Թերի Բրենստեդը, Իսրայելում՝փաստաբան Դևիդ Ֆրիդմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Թրամփը, հետաքրքրված է Չեխիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



