Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


Հերթական Մկրտչյանը

ANALYSIS

Նախագահական նստավայրում, հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտների ներկայի վիճակի, կրթության համակարգի բարեփոխումների ընթացքի, դեռևս առկա խնդիրների և հանրապետությունում որակյալ կրթության հնարավորությունը բոլորին հավասարապես հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքի ու նորարարական ծրագրերի մասին զեկուցումով հանդես է եկել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Մի կողմ դնելով ճոռոմաբանորեն արտաբերված մտքերը, որոնք բնավ որևէ աղերս չունեն Հայաստանի ներկայի կրթական համակարգի հետ, գանք մի քանի աբսուրդների, որոնք առկա են այսօր այդ համակարգում, և պարոն Մկրտչյանն անգամ չորրորդ փորձից չի կարողանում կարգավորել դրանք:

Նախ, նրա այդքան հպարտության աղբյուր Արարատյան բակալավրիատը և Դիլիջանի կլաստերն ընդամենն էլիտար մշակույթի մասնիկներ են, և կապ չունեն հայաստանյան իրականության հետ: Եթե չհաշվենք փոքր խումբ սովորական հայաստանցի երեխաներին, որոնք սովորում են մեծահարուստների հովանավորությամբ, ապա մնացած երեխաները հիմնականում իշխանական էլիտայի ներկայացուցիչներ են: Ասել կուզե, այդ ծրագրերը չեն կարող դիտարկվել մեր հանրակրթական հաջողությունների շարքում:

Այլ կլիներ, եթե նույն 1400 հանրակրթական դպրոցներում լիներ որակական աճ, որն այսօր չկա: Իսկ դրա առաջնային պատասխանատուն հենց կրթության նախարարն է: Մի տեսակ այս անձնավորության բախտը չի բերում, իր նախորդների հարցում: Մկրտչյանը Երիցյանից ժառանգեց Բոլոնիայի համակարգ այն պարագայում, երբ Հայաստանում որևէ մասնագետ չկար, որը կհասկանար այդ համակարգը: Այս կիսատ–պռատությունը, ոլորտին սիրողական մոտեցումը և հրաժարվելու քաջության բացակայությունն էին, որ հայկական բուհական համակարգը բերեցին այս վիճակին: Կարճ ասած ` բուհական համակարգի չգոյությանը: Ու հետաքրքիր է, թե մարդ ինչքան կարող է սուտ հորինել նույն բանի մասին ու չհոգնել իր իսկ ստերից:

Այսօր աշխարհի հեղինակավոր բուհերի անգամ հազարյակում, հայկական բուհ չես գտնի ու սա այն դեպքում, երբ դեռևս ոչ վաղ անցյալում Հայաստանը համարվում էր ինտելեկտուալ շտեմարան: Պարոն նախարարը ճիշտ կաներ, եթե այս մասին խոսեր, այլ ոչ թե պրոցեսների, որոնց հետ ինքն ընդհանրապես որևէ աղերս չի ունեցել:

Գալով ավագ դպրոցներին, պետք է փաստենք, որ 2015 թվականին ընդունվեց մի տխմարագույն օրենք, համաձայն որի, այս տարվանից, բոլոր երեխաները պարտավոր են նաև հաճախել ավագ դպրոց: Տողերիս հեղինակը լավագույնս գիտի այդ համակարգի չկայացվածության և անկատարության մասին: Սակայն, չգիտես ինչու, ոլորտի պատասխանատուները որոշել են, որ իրենց չհաջողած փորձը պետք է փաթաթեն խեղճ աշակերտներին և հերթական անգամ բեռ դառնան ընտանիքների համար:

Ստացվում է մի վիճակ, որ սովորողը 9 տարի մաշում է հանրակրթական դպրոցում և եթե ինքնակրթությամբ չզբաղվի, ապա առանձնապես մեծ բան չի վերցնի, հիմա արդեն պարտավոր է ևս երեք տարի մսխել ավագ դպրոց կոչված կոմեդիայի թատրոնում, նորից բեռ դառնալով ընտանիքի համար, ևս չորս կամ վեց տարի մաշել հայկական ինչ–որ բուհում, որը բացի փող լափելուց այլ բանով զբաղված չէ ու արդյունքում ստանալով թղթի մի կտոր, համալրել գործազուրկների շարքը:

Սրա փոխարեն, նախարարությունը պետք է զբաղվեր ոլորտի գերակա խնդիրներով, տնտեսություն–կրթություն կապով, բուհական կրթության բարելավմամբ, կոռուպցիայի վերացմամբ, իրական մասնագետներ պատրաստելով, այլ ոչ թե կենացներ ասեր նախագահականում: Այս ամենը պնդելով հանդերձ, գիտակցում ենք, որ պարոն Մկրտչյանը հերթականն է և միգուցե, հինգերորդ փորձից, նրա մոտ ինչ–որ բաներ հաջողվի:

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee