Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Երիտասարդների ձայնը շատ հնչեղ է մեր հանրության մեջ. Սերժ Սարգսյան

POLITICS

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հանդիպում է ունեցել ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի հասարակայնության ևտեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հավաքի նպատակն է երիտասարդներին ներկայացնել Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում հնչած հիմնական ուղերձները՝ դրանք քննարկելով ՀՀԿ երիտասարդ և ավագ սերունդների ներկայացուցիչների միջև։ 
Հավաքն անցկացվել է մի քանի փուլով: Առաջին փուլում՝ տարբեր ոլորտներում նշանակալի հաջողությունների հասած երիտասարդները ներկայացրել են իրենց փորձը, անձնական հաջողության պատմությունները, ինչպես նաև իրենց կոչը երիտասարդությանը:
Երկրորդ փուլում կայացել են ոլորտային-սեկցիոն քննարկումներ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի, ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի հետ:
Երիտասարդ հանրապետականներն ավագ գործընկերների հետ քննարկել են տնտեսության, արդարադատության, անվտանգության, ֆինանսների, ինչպես նաև ներքաղաքական և միջազգային օրակարգի հիմնախնդիրներն ու դրանց լուծումները: Շեշտադրվել են 16-րդ համագումարում Հանրապետության Նախագահի՝ երիտասարդ քաղաքական գործիչներին ուղղված 7 ուղերձները:
Հավաքի վերջին փուլում մասնակիցները հանդիպել են Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հակիրճ ներկայացվել են խմբերի կատարած աշխատանքները, քննարկումների արդյունքները, որոնց վերաբերյալ Հանրապետության Նախագահը հարցեր է ուղղել երիտասարդներին, նաև պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Նախագահն իր ողջույնի խոսքն է հղել հավաքի մասնակիցներին, որում շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին հետաքրքիր քննարկումներ կազմակերպելու համար և կարևորել նման հավաքներն ու տարբեր խնդիրների շուրջ քննարկումները, որոնք Նախագահի համոզմամբ, լավագույն միջոցներից են ձեռքը մշտապես հասարակության զարկերակին պահելու համար:

«Կարծում եմ՝ դուք տեղյակ եք, որ ես մշտապես հաճույքով եմ հանդիպում երիտասարդների հետ: Տարեկան առնվազն հինգ-վեց հանդիպում եմ ունենում տարբեր կատեգորիաների հետ. հանդիպում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ արձանագրած երիտասարդների, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակներին արժանացածների, ժամկետային զինծառայողների, դպրոցը գերազանցությամբ ավարտած և ոսկե մեդալների արժանացած երիտասարդների, երիտասարդ գիտնականների, մարզիկների, բուհեր այցելության ժամանակ հանդիպում եմ ուսանողների հետ և, իհարկե, հանդիպում եմ իմ կուսակից երիտասարդների հետ:

Կարծում եմ, որ սա շատ ճիշտ մոտեցում է և ձեռքը հասարակության զարկերակին պահելու լավագույն միջոցներից մեկն է, որովհետև երիտասարդների աչքը սուր է, նրանք էմոցիոնալ են, անմիջական են, նրանց բարձրացրած հարցերը, միգուցե, որոշ մարդկանց դուր չեն գալիս կամ էլ այդ մարդիկ այդ հարցերը կարևոր չեն համարում, բայց ես խորապես համոզված եմ, որ այդ հարցերը առնվազն ապագայի օրակարգային հարցեր են: Այդ հանդիպումների ժամանակ, փա՛ռք Աստծո, ես տեսել եմ բազմաթիվ լուսավոր և վառ անհատականությունների: Տեսնում եմ, որ երիտասարդներն ավելի հեշտ են կարողանում միավորվել, ըն դհանուր հետաքրքրություն գտնել և փորձել լուծել այդ խնդիրները: Սա չափազանց կարևոր հանգամանք է: 

Անհատական խաղը միշտ եղել է մեր ժողովրդի, մեր ազգի ուժեղ կողմերից մեկը: Թիմային խաղում մենք շատ դեպքերում կաղացել ենք, թեև այդպիսի բազմաթիվ օրինակներ կան՝ «Արարատ 73»-ից սկսած մինչև տարբեր ռազմաճակատներում կռվելը, մինչև մեր շախմատի հավաքականը, բայց, այնուհանդերձ, մենք միշտ, իրոք, կաղացել ենք թիմային խաղում: Սակայն շատ կարևոր է, և ես տեսնում եմ փոփոխություն այս հոգեբանության մեջ, դուք պետք է լինեք առաջամարտիկը, և մենք պետք է կարողանանք միասնական ուժերով հանդես գալ:
Ես բառացիորեն երեկ Դիլիջանում հանդիպել եմ 2016թ. զորացրված զինվորներ ի հետ: Զինվորներ եմ ասում, որովհետև նրանք չեն համարում, որ իրենց պարտքը կատարել են և վերջ: Նրանք համարում են, որ իրենց ընկերները մնացել են այնտեղ, համարում են, որ դեռևս մեր անվտանգության խնդիրները, մեր ազգային խնդիրները լուծված չեն, և պատրաստ են ցանկացած պահի միանալ իրենց ընկերներին: Նրանց աչքերում ես տեսա ոգի, նրանք ավյուն ունեն, համարձակ են և հաստատակամ: Անկասկած, մենք շատ հանգիստ խղճով կարող ենք նրանց վստահել մեր երկրի ապագան: Փայլուն տղաներ են և որ չափազանց կարևոր է՝ նրանք պատրաստակամ են նույն ոգով լծվել նաև քաղաքացիական կյանքում եղած խնդիրները հաղթահարելու գործին: 
Ես վստահ եմ, որ այստեղ ներկաներն էլ այդպիսի տրամադրությամբ են տոգորված, որովհետև ներկայացված հակիրճ ընդհանրացումները, իրոք, ինձ ոգևորեցին: Ես տեսնում եմ լրջությունը, տեսնում եմ, որ այս հավաքը ձևական չէ, ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու հավաք չէ: Սա ընդհանուր գաղափար տեսնելու, խնդիր լուծելու հավաք է, ինչը, իհարկե, ինձ ոգևորում է: Երիտասարդները, մեկ անգամ ևս կրկնում եմ, որ շատ կարևոր խնդիր ունեն՝ այս մոտեցումը, այս գիտակցումը հասցնել բոլորին: Երիտասարդների աչքը սուր է, միտքը պայծառ է, երիտասարդներն ինչ-որ անում են՝ անում են առաջին հերթին իրենց համար, որովհետև ապագան իրենցն է: Եվ այս առումով, որքան արդյունավետ լինի ձեր աշխատանքը, այնքան ձեր օգուտն է:
Երիտասարդների ձայնը շատ հնչեղ է մեր հանրության մեջ: Նրանց մեր շատ պատասխանատու պաշտոններ և պարտականություններ են տրված: Խոսում ենք Նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին՝ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին, մենք ունենք երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյան, ունենք Գեորգի Կուտոյան՝ Ազգային անվտանգության ծառայության երիտասարդ տնօրեն, ունենք արդարադատության երիտաիարդ նախարար՝ Արփինե Հովհաննիսյան: Սրանք ոլորտներ են, որոնք ուղղակի կենսական անհրաժեշտություն են մեր պետության և ժողովրդի համար: Մենք պետք է նրանց բոլորին սատարենք, պետք է իրար սատարենք, որովհետև նրանց հաջողությունը մեր ընդհանուր ձեռքբերումներն են, մեր ժողովրդի հաջողություններն են: Սրանք օրինակներ են, որոնք ապագայում պետք է բազմապատկվեն:
Մենք այս տարի թևակոխել ենք մեր պետականության, մեր հանրապետության երկրորդ 25-ամյակը: Այն իր արդյունավետությամբ պետք է մի քանի անգամ գերազանցի առաջին 25-ամյակին, որովհետև դրա համար բոլոր նախադրյալներÕ ¨ կան: Եվ այս առումով, մենք ձեռնամուխ լինելով սահմանադրական բարեփոխումներին, նպատակ ունեինք մեր երկրում բարձրացնել կառավարման արդյունավետության մակարդակը: Առաջին երկու-երեք տարիները լինելու են շատ կարևոր, լինելու են շրջադարձային: 
Ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել համակարգային, կառուցվածքային բարեփոխումների: Մենք առանց լուրջ փոփոխությունների չենք կարողանալու ապահովել այն վիճակը, որին ձգտում է մեր ժողովուրդը, որին ձգտում ենք մենք բոլորս, և որի համար մենք պատրաստ ենք շատ բան անելու: Եկեք այդ շատ բանը փոքր-ինչ մանրամասնենք և ասենք, որ առանց երիտասարդության ակտիվ մասնակցության, առանց նրանց ավյունի, առանց նրանց համարձակության, առանց ուսյալ երիտասարդների ու արդարամիտ մարդկանց, մենք չենք կարող հասնել լուրջ հաջողությունների: Ուրեմն՝ մենք պետք է այս ուղղություններով աշխատենք, տքնենք, չարչարվենք, հասնենք հաջողության: 
Մենք փոքր ենք թվաքանակով, ուստի պետք է շատ ուշադիր լինենք իրար նկատմամբ, պետք է հարգալից լինենք, հանդուրժող լինենք: Չի կարելի բզկտել մեր ժողովրդին և չի կարելի մարդկանց հանել իրար դեմ: Մեզ պետք է միավորի մեր ընդհանուր գաղափարը, այլ ոչ թե՝ ինչ-ինչ անձնական շահեր կամ քաղաքական նկրտումներ: 
Ակնհայտ է, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր անձնական կյանքը, մեզնից յուրաքանչյուրն ունի ընկերներ, ծնողներ, երեխաներ … Սա հասկանալի է, և որևէ մարդ առանց ընկերոջ, կարծում եմ, լիարժեք մարդ չէ: Բայց որպեսզի քո շրջապատի կյանքը լավ լինի, պետք է լավ լինի բոլորի կյանքը: Դրա համար բոլորս պիտի շահագրգռված լինենք ընդհանուր բարեկեցության մեջ: 
Ուզում եմ այսպիսի ցանկությամբ եզրափակել ելույթս: 
Ուզում եմ մեկ անգամ ևս ձեզ խրախուսել և շնորհակալություն հայտաել ձեր դիրքորոշման համար: Գիտեք՝ ամենակարևոր բանն այն է, որ երիտասարդը լինի ակտիվ և ունենա դիրքորոշում: Պետք է ունենալ քաղաքացիական դիրքորոշում, որպեսզի ապրել բարեկեցիկ հասարակության մեջ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future