Այս լճում չի թույլատրվում լողալ և ահա թե ինչու. լուսանկարներ
PHOTOMediamag.am-ը գրում է.
Սա Երկիր մոլորակի ամենագեղեցեիկ և առաջին հերթին ամենամաքուր լիճն է։
Ցավոք սրտի, այստեղ լողալն արգելված է։ Սակայն դիտելով այս լուսանկարներն՝ այդ ցանկությունն է առաջանում։
Բնապատկերը կարծես կտավից լինի՝ Նոր Զելանդիայի Հարավային կղզում է գտնվում բնության վերջին անձեռնմխելի մնացած անկյունը։
Մնացուկային անտառներ, կախված ժայռեր և ջրվեժներ՝ ցնցող բազմազանություն և ուղղակի հրաշալի լանդշաֆտ։
Եվ ահա այնտեղ, խորը լեռներում է գտնվում մաքրամաքուր աղբյուրներից սնվող աշխարհի ամենամաքուր և պարզ լիճը։
Կապույտ լիճը (կամ Նոր Զելանդիայի բնիկների, մաորիների լեզվով՝ Rotomairewhenua) գտնվում է Հարավային կղզու Նելսոն լեյքս ազգային պարկում։
Այս լճում ջուրն այնքան մաքուր է, որ սուզվելիս հնարավոր է բավական հեռուն տեսնել։
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ այս ջրում, տեսանելիության հեռավորությունը՝ 17 մետր է։
Համեմատության համար՝ թորած ջրում այդ ցուցանիշը կազմում է մոտավորապես 18 մետր։
Այս լուսանկարում երևում է՝ ջուրը լճում այնքան թափանցիկ է, որ այն դժվար է տարբերել օդից։
Բնության պահպանության պատճառով, լճում լողալը արգելված է։
Շարունակությունն` այստեղ