Իտալիայում 23 մարդ անհետ կորած է համարվում հյուրանոցի` ձնահոսքի տակ հայտնվելուց հետո
SOCIETYԻտալիայի Աբրուցո նահանգի լեռնային շրջանում ձնահոսքի տակ հայտնված հյուրանոցում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ինչպես հայտնում է իտալական «ԱՆՍԱ» գործակալությունը` վկայակոչելով տեղի քաղաքապետին, 23 մարդ դեռևս անհետ կորած է համարվում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ անհետ կորածների թիվը դեռ պետք է ճշտվի, քանի որ աղետի ժամանակ հյուրանոցում գտնվող բնակիչների և աշխատակիցների հստակ թիվը հայտնի չէ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զեհերի թիվը հասել է 5-ի: Իսկ փրկվածների թիվը կազմում է 11: Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվել էր, շաբաթ առավոտյան ևս 4 մարդու են ողջ դուրս բերել փլատակների տակից:
Բնական աղետը տեղի ունեցել հունվարի 18-ի երեկոյան` ծածկելով ողջ 4 հարկանի հյուրանոցը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



