Քեն Նահիգյանը նշանակվել է Թրամփի վարչակազմի անցումային գործընթացի պատասխանատու
SOCIETYԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայազգի Քեն Նահիգյանին նշանակել է Թրամփ-Փենս վարչակազմի անցումային գործընթացի պատասխանատու:
Horizon Weekly-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է անցումային թիմի մամլո հաղորդագրության մեջ: Այս պաշտոնում Նահիգյանը կփոխարինի Ռիք Դիրբորնին, ով այժմ ստանձնել է Սպիտակ տան անձնակազմի փոխղեկավարի պաշտոնը:
Քեն Նահիգյանը Թրամփի նախընտրական պայքարին միացել էր անցյալ ամռանը և Թրամփի հաղթանակից հետո մասնակցել է երկրի հաջորդ կառավարության կազմավորմանն ուղղված աշխատանքներին:
«Ընտրություններին հաջորդած օերին նա ներգրավվել է նորընտիր նախագահին աջակցության ցուցաբերման գործընթացին, ինչպես նաև մեր աշխատակազմի պաշտոնատար անձանց` լսումների համար պատրաստմանը», - ասել է Դիրբորնը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



