Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Առաջին երկու-երեք տարիները լինելու են շատ կարևոր, լինելու են շրջադարձային, Նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ –ի երիտասարդական կազմակերպության անդամների հետ

POLITICS

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հանդիպում է ունեցել ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների հետ. այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հավաքի նպատակն է երիտասարդներին ներկայացնել Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում հնչած հիմնական ուղերձները՝ դրանք քննարկելով ՀՀԿ երիտասարդ և ավագ սերունդների ներկայացուցիչների միջև։ 

Հավաքն անցկացվել է մի քանի փուլով: Առաջին փուլում՝ տարբեր ոլորտներում նշանակալի հաջողությունների հասած երիտասարդները ներկայացրել են իրենց փորձը, անձնական հաջողության պատմությունները, ինչպես նաև իրենց կոչը երիտասարդությանը:

Երկրորդ փուլում կայացել են ոլորտային-սեկցիոն քննարկումներ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի, ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի հետ:

Երիտասարդ հանրապետականներն ավագ գործընկերների հետ քննարկել են տնտեսության, արդարադատության, անվտանգության, ֆինանսների, ինչպես նաև ներքաղաքական և միջազգային օրակարգի հիմնախնդիրներն ու դրանց լուծումները: Շեշտադրվել են 16-րդ համագումարում Հանրապետության Նախագահի՝ երիտասարդ քաղաքական գործիչներին ուղղված 7 ուղերձները:

Հավաքի վերջին փուլում մասնակիցները հանդիպել են Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հակիրճ ներկայացվել են խմբերի կատարած աշխատանքները, քննարկումների արդյունքները, որոնց վերաբերյալ Հանրապետության Նախագահը հարցեր է ուղղել երիտասարդներին, նաև պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Նախագահն իր ողջույնի խոսքն է հղել հավաքի մասնակիցներին, որում շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին հետաքրքիր քննարկումներ կազմակերպելու համար և կարևորել նման հավաքներն ու տարբեր խնդիրների շուրջ քննարկումները, որոնք Նախագահի համոզմամբ, լավագույն միջոցներից են ձեռքը մշտապես հասարակության զարկերակին պահելու համար:

«Կարծում եմ՝ դուք տեղյակ եք, որ ես մշտապես հաճույքով եմ հանդիպում երիտասարդների հետ: Տարեկան առնվազն հինգ-վեց հանդիպում եմ ունենում տարբեր կատեգորիաների հետ. հանդիպում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ արձանագրած երիտասարդների, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակներին արժանացածների, ժամկետային զինծառայողների, դպրոցը գերազանցությամբ ավարտած և ոսկե մեդալների արժանացած երիտասարդների, երիտասարդ գիտնականների, մարզիկների, բուհեր այցելության ժամանակ հանդիպում եմ ուսանողների հետ և, իհարկե, հանդիպում եմ իմ կուսակից երիտասարդների հետ:

Կարծում եմ, որ սա շատ ճիշտ մոտեցում է և ձեռքը հասարակության զարկերակին պահելու լավագույն միջոցներից մեկն է, որովհետև երիտասարդների աչքը սուր է, նրանք էմոցիոնալ են, անմիջական են, նրանց բարձրացրած հարցերը, միգուցե, որոշ մարդկանց դուր չեն գալիս կամ էլ այդ մարդիկ այդ հարցերը կարևոր չեն համարում, բայց ես խորապես համոզված եմ, որ այդ հարցերը առնվազն ապագայի օրակարգային հարցեր են: Այդ հանդիպումների ժամանակ, փա՛ռք Աստծո, ես տեսել եմ բազմաթիվ լուսավոր և վառ անհատականությունների: Տեսնում եմ, որ երիտասարդներն ավելի հեշտ են կարողանում միավորվել, ընդհանուր հետաքրքրություն գտնել և փորձել լուծել այդ խնդիրները: Սա չափազանց կարևոր հանգամանք է: 

Անհատական խաղը միշտ եղել է մեր ժողովրդի, մեր ազգի ուժեղ կողմերից մեկը: Թիմային խաղում մենք շատ դեպքերում կաղացել ենք, թեև այդպիսի բազմաթիվ օրինակներ կան՝ «Արարատ 73»-ից սկսած մինչև տարբեր ռազմաճակատներում կռվելը, մինչև մեր շախմատի հավաքականը, բայց, այնուհանդերձ, մենք միշտ, իրոք, կաղացել ենք թիմային խաղում: Սակայն շատ կարևոր է, և ես տեսնում եմ փոփոխություն այս հոգեբանության մեջ, դուք պետք է լինեք առաջամարտիկը, և մենք պետք է կարողանանք միասնական ուժերով հանդես գալ:

Ես բառացիորեն երեկ Դիլիջանում հանդիպել եմ 2016թ. զորացրված զինվորների հետ: Զինվորներ եմ ասում, որովհետև նրանք չեն համարում, որ իրենց պարտքը կատարել են և վերջ: Նրանք համարում են, որ իրենց ընկերները մնացել են այնտեղ, համարում են, որ դեռևս մեր անվտանգության խնդիրները, մեր ազգային խնդիրները լուծված չեն, և պատրաստ են ցանկացած պահի միանալ իրենց ընկերներին: Նրանց աչքերում ես տեսա ոգի, նրանք ավյուն ունեն, համարձակ են և հաստատակամ: Անկասկած, մենք շատ հանգիստ խղճով կարող ենք նրանց վստահել մեր երկրի ապագան: Փայլուն տղաներ են և որ չափազանց կարևոր է՝ նրանք պատրաստակամ են նույն ոգով լծվել նաև քաղաքացիական կյանքում եղած խնդիրները հաղթահարելու գործին: 

Ես վստահ եմ, որ այստեղ ներկաներն էլ այդպիսի տրամադրությամբ են տոգորված, որովհետև ներկայացված հակիրճ ընդհանրացումները, իրոք, ինձ ոգևորեցին: Ես տեսնում եմ լրջությունը, տեսնում եմ, որ այս հավաքը ձևական չէ, ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու հավաք չէ: Սա ընդհանուր գաղափար տեսնելու, խնդիր լուծելու հավաք է, ինչը, իհարկե, ինձ ոգևորում է: Երիտասարդները, մեկ անգամ ևս կրկնում եմ, որ շատ կարևոր խնդիր ունեն՝ այս մոտեցումը, այս գիտակցումը հասցնել բոլորին: Երիտասարդների աչքը սուր է, միտքը պայծառ է, երիտասարդներն ինչ-որ անում են՝ անում են առաջին հերթին իրենց համար, որովհետև ապագան իրենցն է: Եվ այս առումով, որքան արդյունավետ լինի ձեր աշխատանքը, այնքան ձեր օգուտն է:

Երիտասարդների ձայնը շատ հնչեղ է մեր հանրության մեջ: Նրանց մեր շատ պատասխանատու պաշտոններ և պարտականություններ են տրված: Խոսում ենք Նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին՝ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին, մենք ունենք երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյան, ունենք Գեորգի Կուտոյան՝ Ազգային անվտանգության ծառայության երիտասարդ տնօրեն, ունենք արդարադատության երիտասարդ նախարար՝ Արփինե Հովհաննիսյան: Սրանք ոլորտներ են, որոնք ուղղակի կենսական անհրաժեշտություն են մեր պետության և ժողովրդի համար: Մենք պետք է նրանց բոլորին սատարենք, պետք է իրար սատարենք, որովհետև նրանց հաջողությունը մեր ընդհանուր ձեռքբերումներն են, մեր ժողովրդի հաջողություններն են: Սրանք օրինակներ են, որոնք ապագայում պետք է բազմապատկվեն:

Մենք այս տարի թևակոխել ենք մեր պետականության, մեր հանրապետության երկրորդ 25-ամյակը: Այն իր արդյունավետությամբ պետք է մի քանի անգամ գերազանցի առաջին 25-ամյակին, որովհետև դրա համար բոլոր նախադրյալները կան: Եվ այս առումով, մենք ձեռնամուխ լինելով սահմանադրական բարեփոխումներին, նպատակ ունեինք մեր երկրում բարձրացնել կառավարման արդյունավետության մակարդակը: Առաջին երկու-երեք տարիները լինելու են շատ կարևոր, լինելու են շրջադարձային: 

Ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել համակարգային, կառուցվածքային բարեփոխումների: Մենք առանց լուրջ փոփոխությունների չենք կարողանալու ապահովել այն վիճակը, որին ձգտում է մեր ժողովուրդը, որին ձգտում ենք մենք բոլորս, և որի համար մենք պատրաստ ենք շատ բան անելու: Եկեք այդ շատ բանը փոքր-ինչ մանրամասնենք և ասենք, որ առանց երիտասարդության ակտիվ մասնակցության, առանց նրանց ավյունի, առանց նրանց համարձակության, առանց ուսյալ երիտասարդների ու արդարամիտ մարդկանց, մենք չենք կարող հասնել լուրջ հաջողությունների: Ուրեմն՝ մենք պետք է այս ուղղություններով աշխատենք, տքնենք, չարչարվենք, հասնենք հաջողության: 

Մենք փոքր ենք թվաքանակով, ուստի պետք է շատ ուշադիր լինենք իրար նկատմամբ, պետք է հարգալից լինենք, հանդուրժող լինենք: Չի կարելի բզկտել մեր ժողովրդին և չի կարելի մարդկանց հանել իրար դեմ: Մեզ պետք է միավորի մեր ընդհանուր գաղափարը, այլ ոչ թե՝ ինչ-ինչ անձնական շահեր կամ քաղաքական նկրտումներ: 

Ակնհայտ է, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր անձնական կյանքը, մեզնից յուրաքանչյուրն ունի ընկերներ, ծնողներ, երեխաներ … Սա հասկանալի է, և որևէ մարդ առանց ընկերոջ, կարծում եմ, լիարժեք մարդ չէ: Բայց որպեսզի քո շրջապատի կյանքը լավ լինի, պետք է լավ լինի բոլորի կյանքը: Դրա համար բոլորս պիտի շահագրգռված լինենք ընդհանուր բարեկեցության մեջ: 

Ուզում եմ այսպիսի ցանկությամբ եզրափակել ելույթս: 

Ուզում եմ մեկ անգամ ևս ձեզ խրախուսել և շնորհակալություն հայտնել ձեր դիրքորոշման համար: Գիտեք՝ ամենակարևոր բանն այն է, որ երիտասարդը լինի ակտիվ և ունենա դիրքորոշում: Պետք է ունենալ քաղաքացիական դիրքորոշում, որպեսզի ապրել բարեկեցիկ հասարակության մեջ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank