Լրատվամիջոցներն իմացել են, թե ինչպես է Օբաման նախագահության ավարտից հետո անցկացրել իր առաջին օրը
INTERNATIONAL NEWSԱՄՆ 44-ամյա նախագահ Բարաք Օբաման, որի նախագահության ժամկետն ավարտվել է հունվարի 20-ին, որպես շարքային քաղաքացի իր առաջին օրը անցկացրել է գոլֆի հրապարակում, հաղորդում է Daily Mail-ը։
Օբաման առավոտյան գնացել է սպորտային ակումբ, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգում, ոչ հեռու այն վայրից, որտեղ նախկին նախագահը մեկնում էր իր տիկնոջ՝ Միշելի հետ։ Գոլֆ խաղալու համար Օբաման ընտրել է բարձրակարգ Porcupine Creek Golf Club դաշտը, որը լավագույններից մեկն է նահանգում։ Այդ ողջ ընթացքում Օբամայից ոչ հեռու եղել են անվտանգության ծառայության աշխատակիցները։
Գոլֆի դաշտի սեփականատերը Oracle կորպորացիայի ղեկավար, միլիարդատեր Լարրի Էլիսոնն է։ Ակումբի անդամ դառնալու համար անհրաժեշտ է հրավեր։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



