Թրամփի երդմնակալության օրը ձերբակալված ցուցարարների մեծ մասին մեղադրանք կներկայացվի
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը ձերբակալված ցուցարարների մեծ մասին մեղադրանք կներկայացվի զանգվածային անկարգությունների մասնակցելու համար, ինչը քրեական հանցագործություն է: Այս մասին ասել են ԱՄՆ դատախազի գրասենյակից, հայտնում է CBS News-ը:
Նախնական հաշվարկներով՝ ձերբակալվել է մոտ 230 մարդ, նրանք բոլորն առանց գրավի ազատ են արձակվել եւ պարտավորվել փետրվարին դատարան ներկայանալ: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար կարող է մինչեւ 10 տարվա ազատազրկում սպառնալ եւ մինչեւ 250 հազար դոլարի տուգանք:
Ձերբակալվածների գործով մեկ դատական նիստ արդեն կայացել է հունվարի 21-ին: Գերագույն դատարանում քննվում է 10 մարդու գործ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



