Ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն. ԱԻ նախարարի պաշտոնը դեռ երկար թափուր կմնա
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը մինչեւ խորհրդարանական ընտրությունները կմնա թափուր: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երկարատեւ ծանր հիվանդությունից հետո 2016թ. դեկտեմբերին վախճանվեց, եւ հիմա նախարարի պարտականությունները դրված են փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի վրա:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս ընթացքում նախարարի հավանական թեկնածուներն իրենք էլ են հասկանում, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտում, այդ թվում՝ կառավարության կազմում, հնարավոր են լուրջ փոփոխություններ, հետեւաբար անիմաստ է երկու-երեք ամսով նախարար աշխատելը: Նույն աղբյուրների փոխանցմամբ այս իրավիճակը նաեւ Սերժ Սարգսյանի սրտով է, որը չի ձգտում արագ համալրել այս պաշտոնը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



