Ռուսաստանը հունվարին նավթի արդյունահանումը կրճատել է 2 անգամ
INTERNATIONAL NEWSՌուսաստանը հունվարի արդյունքներով նավթի արդյունահանումը կրճատել է օրական 100 000 բարելով: INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին տեղեկացրել է էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նախնական ծրագիրը օրական 50 000 բարելով կրճատում էր նախատեսում: «20 օրվա ցուցանիշը օրական մոտ 100 000 բարել է կազմում: Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կշարունակվի», - ասել է ռուս նախարարը:
Նա ընդգծել է, որ ներկա պահի դրությամբ բոլոր ռուսական ընկերությունները կատարում են իրենց պայմանավորվածությունները նավթի արդյունահանման կրճատման հարցի շուրջ: Այսպիսով, հունվարի տվյալներով` Ռուսաստանում նավթի արդյունահանումը կհասնի օրական 11.1-11.5 մլն բարելի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



