Թուրքիայում ձերբակալել են իշխող կուսակցության գրասենյակի վրա իրականացված հարձակման կասկածյալին
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գրասենյակը ուրբաթ նռնակային հարձակման ենթարկելու մեջ կասկածվող անձը:
Ինչպես հաղորդում է Daily Sabah-ը, տղամարդը ձերբակալվել է Թեքիրդաղ նահանգի տարածքում: Նշվում է, որ ձերբակալման ժամանակ նրա մոտ զենք է հայտնաբերվել և առգրավվել: Ոստիկանությունը ևս երկու կասկածյալի է հարցաքննում:
Տեղի պաշտոնյաների տեղեկացմամբ` նռնականետի վրա հայտնաբերված մատնահետքերը համընկնում են «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ» խմբավորման անդամի մատնահետքերի հետ, որը հետախուզման մեջ էր գտնվում:
Հունվարի 20-ին անհայտ անձինք Ստամբուլում նռնականետից կրակ են բացել Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի և տեղի ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



