Արսենալը դրամատիկ պայքարում հաղթեց Բերնլիին
SPORTՊրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Բերնլիին»: Խաղն ավարտվեց «զինագործների» հաղթանակով:
Խաղի հաշիվը բացեց տանտերերի պաշտպան Շկոդրան Մուստաֆին: Պատասխան գնդակը խփեց հյուրերի հարձակվող Անդրե Գրեյը, ով անվրեպ իրացրեց «զինագործների» դարպասին նշանակված 11 մետրանոցը:
Ավելացրած ժամանակում երկրորդ անգամ 11 մետրանոց նշանակվեց, այս անգամ «Բերնլիի» դարպասին: Գնդակին մոտեցած Ալեքսիս Սանչեսը չխղճաց մրցակցի դարպասապահ Թոմ Հիթոնին և հաշիվը դարձրեց 2:1:
Հիշեցնենք, որ խաղի 65-րդ րոպեին «Արսենալը» մնացել էր 10 հոգով: Խաղադաշտից հեռացվել էր կիսապաշտպան Գրանիտ Ջական: Սա շվեյցարացու երկրորդ կարմիր քարտն էր ընթացիկ մրցաշրջանում:
Այս խաղից հետո «Արսենալը» 47 միավորով 2-րդ տեղում է: «Բերնլին» 26 միավորով՝ 13-րդ տեղում:
«Արսենալ»-«Բերնլի»՝ 2:1
Գոլերը՝ Մուստաֆի (59), Սանչես (90+7, 11 մետրանոց) - Գրեյ (90+3, 11 մետրանոց)