Թրամփի երդմնակալության արարողությանը շուրջ 31 մլն հեռուստադիտող է հետևել
INTERNATIONAL NEWSԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը ամերիկյան հեռուստատեսությամբ հետևել է շուրջ 31 մլն հեռուստադիտող:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս ցուցանիշը բավականին ցածր է Բարաք Օբամայի առաջին երդման արարողությանը հետևողների համեմատ, սակայն խոշորագույն լսարաններից մեկն է Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից ի վեր:
Թրամփի երդմնակալությանը հետևող հեռուստադիտողների թիվը կազմել է 30.6 մլն: Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է 12 ալիքով: Այս ցուցանիշով նա գերազանցել է իրեն նախորդած երկու հանրապետական գործիչներին` Ջորջ Բուշ ավագին և Ջորջ Բուշ կրտսերին:
2009-ին Բարաք Օբամային երդմնակալությանը հետևել է մոտ 38 մլն հեռուստադիտող: Մինչդեռ Ռեյգանի`1981 թվականին երդմնակալությանը հետևել է ռեկորդային` 42 մլն մարդ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



