ԱՄՆ Ջորջիա նահանգում 11 մարդ է զոհվել անբարենպաստ եղանակի պատճառով
SOCIETYԱմերիկյան Ջորջիա նահանգում տիրող էքստրեմալ եղանակային պայմանների պատճառով առնվազն 11 մարդ է զոհվել, առնվազն 23-ը տուժել են:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նահանգի իշխանությունները տորնադոյի նախազգուշացում են հայտարարել, Ջորջիայի հյուսիսային շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում:
Ամերիկյան հեռուստաալիքների հաղորդմամբ` նահանգի տարածքում հանգստյան օրերին 11 տորնադո է գրանցվել:
Միսիսիպի նահանգում ևս անբարենպաստ եղանակային պայմաններ են գրանցվել շաբաթ օրը: Տորնադոյի հետևանքով 4 մարդ է զոհվել: Քամու արագությունը կազմել է 218 կմ/ժամ:
Տորնադոյի նախազգուշացում է տրվել նաև Ֆլորիդա նահանգում, որտեղ ևս ուժեղ ամպրոպներ են որոտում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



