Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա հարձակված անձը սպանվել է
INTERNATIONAL NEWSՍտամբուլում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր գրասենյակի վրա հարձակում իրականացրած Բիլգեհան Քարփաթը, ով «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցության/ճակատի» (DHKP/C) անդամ է, սպանվել է ձերբակալման գործողության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թեքիրդաղում Քարփաթին ձերբակալելու գործողության ժամանակ ոստիկանության և նրա միջև հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հարձակում իրականացրած անձը սպանվել է:
DHKP/C անդամն իշխող կուսակցության գրասենյակի վրա էր հարձակվել հունվարի 20-ին: Հարձակման հետևանքով տուժածներ չէին գրանցվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



