Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ
INTERNATIONAL NEWSԳլեդիս Բերեջիկլյանը կդառնա Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետը: Նա հունվարի 23-ին միաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը:
Լիբերալ կուսակցության կողմից հրավիրած հանդիպումը տևել է առավելագույնը 15 րոպե: Բերեջիկլյանին որպես կուսակցության առաջնորդ ընտրելուց զատ նրա տեղակալ է ընտրվել ֆինանսների նախարար Դոմինիկ Պերոտետը:
Ակնկալվում է, որ Բերեջիկլյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 23-ի երեկոյան` Կառավարության տանը կայանալիք միջոցառմանը:
Նոր Հարավային Ուելսի նորընտիր վարչապետը տեղեկացրել է, որ իր նոր կաբինետը որոշելու համար պահանջվում է շուրջ մեկ շաբաթ ժամանակ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



