Առնվազն 18 մարդ Է զոհվել ԱՄՆ-ի հարավում մոլեգնած տոռնադոյից
SOCIETY 18 մարդ Է զոհվել, եւս գրեթե 50-ը՝ վերքեր ստացել ԱՄՆ-ի հարավում մոլեգնած տոռնադոյից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է մե«Արնպրես»-ը, հունվարի 22-ին հայտնել Է Associated Press գործակալությունը: Առնվազն 15 մարդ մրրկասյուների զոհ Է դարձել Ջորջիայում, չորսը՝ Միսիսիպիում:
Քամու պոռթկումները ավերել են տներ, տապալել հենասյուներ ու ծառեր, վնասել Էլեկտրահաղորդման գծեր:
Մինչդեռ օդերեւութաբանները մոտ ժամանակներս եղանակի բարելավում չեն խոստանում. Միսիսիպիում, Ֆլորիդայում եւ Ալաբամայում սպասվում են նոր տոռնադոներ, ժամում մինչեւ 70 կմ արագությամբ քամի, տեղատարափներ ու կարկուտ: Ջորջիայում արդեն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված, նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել Է օգնություն ցուցաբերել տուժած նահանգներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



