Հիլարի Քլինթոնը հիացմունք է հայտնել Թրամփի դեմ «կանանց երթերի» առթիվ
INTERNATIONAL NEWS Հիլարի Քլինթոնը հիացմունք Է հայտնել ԱՄՆ-ի նախագահ դոնալդ Թրամփի դեմ «կանանց երթերի» անցկացման վայրից լուսանկարների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեմոկրատներից նախագահի նախկին թեկնածուն հունվարի 22-ին գրել Է Twitter-ում:
«Կանանց երթի լուսանկարները հիասքանչ են: Հուսով եմ, դրանք մյուսներին նույնքան են ուրախացրել, որքան եւ ինձ»,- հայտարարել Է Քլինթոնը:
Թրամփի դեմ երթին, նրա երդմնատվության արարողությունից մեկ օր անց, ավելի քան երկու միլիոն կին Է մասնակցել ամբողջ աշխարհում: Ամենախոշոր ակցիաներից մեկը տեղի Է ունեցել Վաշինգտոնում, որին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ, ինչպես նաեւ կինոյի ե երաժշտության ամերիկացի բազմաթիվ աստղեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



