Չգիտեմ՝ ինչ է կատարվել Լևանդովսկիի հետ. նման բան կյանքումս չէի տեսել. Գվարդիոլա
SPORTՈւրախ եմ Լևանդովսկիի համար, սա մեծ հաջողություն է: Այս մասին ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Վոլֆսբուրգի» նկատմամբ հաղթանակից հետո, որին Ռոբերտ Լևանդովսկին դարձել է 5 գոլի հեղինակ:
«Նման բան կյանքումս երբեք չեմ տեսել: Հինգ գոլ՝ ինը րոպեում: Ուրախ եմ նրա համար, սա մեծ հաջողություն է: Սա Լևանդովսկիին վստահություն կտա և ապագայում կօգնի թիմին: Չգիտեմ՝ ինչ է կատարվել Լևանդովսկիի հետ: Չեմ կարծում, որ երբևէ նման բան կրկին կտեսնեմ: Ֆուտբոլը երբեմն պարզապես խելահեղություն է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Deutsche Welle-ն:
Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է 5:1 հաշվով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



