Սենատորները ցանկանում են Թրամփին արգելել՝ թուլացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
INTERNATIONAL NEWS Մի խումբ ամերիկացի սենատորներ՝ ինչպես Դեմոկրատական կուսակցության, այնպես Էլ հանրապետականների ներկայացուցիչներ, մտադիր են ներկայացնել օրինագիծ, որը կարգելափակի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու Դոնալդ Թրամփի հնարավորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անÕ �լով BBC-ին:
Ինչպես NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել Է Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը, օրենսդիրներն զգուշանում են, որ Թրամփի վարչակազմը կարող Է վերացնել պատժամիջոցները՝ Ռուսաստանի կողմից միջուկային սպառազինությունների կրճատման փոխարեն:
«Եթե մենք վերացնենք պատժամիջոցները, ապա Ռուսաստանին կասենք. «Այդպե՛ս, շարուանակեք միջամտել մեր ընտրություններին եւ արեք այլ վատ բաներ: Դա նույնպիսի ազդանշան կուղարկի Չինաստանին եւ Իրանին: Դա սարսափելի կլինի»,- ասել Է Շումերը:
Նրա խոսքով՝ փաստաթուղթը պաշտպանել են հանրապետական սենատորներ Ջոն Մակքեյնը եւ Լինդսի Գրեմը: Ինչպես սպասվում Է, օրինագիծը Կոնգրես կներկայացվի արդեն հաջորդ շաբաթ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



