ԱՄՆ-ում ինքնաշեն ժամացույցի պատճառով ձերբակալված աշակերտին ՄԱԿ են հրավիրել
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Թեքսաս նահանգից մուսուլման դպրոցական Ահմեդ Մոհամեդը, որը ձերբակալվել էր դպրոց ինքնաշեն ժամացույց բերելու համար, ինչն ուսուցիչները ռումբի հետ էին շփոթել, հրավիրվել է ՄԱԿ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպմանը, հայտնում է RT-ն:
Դալասում ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Ալի Սալեմը հայտնել է, որ Մոհամեդն ընտանիքի հետ ՄԱԿ-ի շտաբ-բնակարան կայցելի սեպտեմբերի 23-ին:
Այցի մանրամասները դեռ հայտնի չեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաշեն ժամացույցի պատճառով ձերբակալված դեռահասը հեռացել է դպրոցից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



