Իտալիայում հյուրանոցի փլատակներում զոհվածների թիվը հասել է վեցի
SOCIETY Իտալիայի լեռներում Rigopiano հյուրանոցի վրա ձնահյուսի իջնելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է վեցի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը: Փրկարարները ձյան տակից տղամարդու մարմին են դուրս բերել:
Եվս 23 մարդ պաշտոնապես անհայտ կորած Է համարվում, սակայն փրկարարները նշում են, որ նրանց ողջ մնալու հավանականությունը խիստ փոքր Է, քանի որ աղետի պահից արդեն ավելի քան չորս օր Է անցել: Այդ ընթացքում փրկվել Է 11 մարդ, իսկ ընդամենը ձնահյուսի իջնելու պահին հյուրանոցում եղել են 35 կենվորներ ու աշխատակիցներ:
Ողբերգությունը պատահել Է հունվարի 18-ի երեկոյան Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում: Տարերային աղետի պատճառ են դարձել նույն օրն ավելի վաղ Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժերը եւ դրանց հաջորդած հետցնցումները, հաղորդել Է «Ինտերաֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



