Թրամփը հայտարարել է NAFTA-ի վերանայումն սկսելու մասին
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ շուտով կսկսի Ազատ առեւտրի վերաբերյալ հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) վերակնքման գործընթացն իր կանադացի եւ մեքսիկացի պաշտոնակիցների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նրա խոսքով՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ հանդիպումներն արդեն նշանակված են:
Երեք երկրների միջեւ համաձայնագիրն ուժի մեջ Է մտել 1994 թվականին:
Թրամփն ավելի վաղ այն համարել Է փոխադարձ առեւտրի շուրջը վատթարագույն գործարքը, որը երբեւԷ կնքել Է ԱՄՆ-ը:
Սպիտակ տան կայքում ասված Է, որ եթե Կանադան եւ Մեքսիկան հրաժարվեն վերանայել NAFTA-ն, որպեսզի «ազնիվ գործարք» ապահովեն ամերիկացի աշխատավորների համար, ԱՄՆ-ը դուրս կգա համաձայնագրից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



