Samsung-ը հայտնել Է Galaxy Note 7-ի պայթյունների պաշտոնական պատճառը
SOCIETY Samsung-ը Galaxy Note 7-ի ինքնաբերական բռնկումների պատճառը պաշտոնապես համարել Է կուտակիչների կառուցվածքը եւ թերությունները հավաքման գործընթացում: Հետաքննության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի տեսագրությունը հրապարակված Է ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Samsung-ի ինժներներն անկախ փորձագետների հետ հետազոտել են ավելի քան 200 հազար սարք եւ 30 հազար կուտակիչ, ստուգել են Galaxy Note 7-ի ապարատային եւ ծրագրային բաղադրիչները, հավաքումը եւ առաքումը խանութներ: Ընկերությունը ներողություն Է խնդրել գնորդներից, գործարար-գործընկերներից եւ շարժական գործարկուներից՝ խոստանալով սահմանել անվտանգության բազմամակարդակ կանոնակարգ եւ այսուհետեւ թույլ չտալ նման խնդիրների առաջացում:
2016 թվականի սեպտեմբերին՝ վաճառքների մեկնարկից երկու ամիս անց Samsung-ն ստիպված Էր ավելի քան 2,5 միլիոն սմարթֆոն հետ կանչել բռնկումների եւ պայթյունների հաճախացած դեպքերի պատճառով: Galaxy Note 7-ը հանվել Է արտադրությունից: Այս սկանդալից Samsung-ի վնասը գնահատվում Է մոտավորապես 5 միլիարդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



