Ֆրանսիայում Ամոնը եւ Վալսը անցել են սոցիալիստների փրայմերիզների երկրորդ փուլ
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայի կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը եւ հանրապետության նախկին վարչապետ Մանուել Վալսը երկրում առավել մեծ թվով ձայներ են հավաքել սոցիալիստների փրայմերիզներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, TF1 հեռուստաալիքի եթերում հայտնել Է ընտրական մարմնի նախագահ Տոմա Կլեյը:
«Բենուա Ամոնը հավաքել Է ձայների 35,23 տոկոսը, Մանուել Վալսը՝ 31,56 տոկոսը»,-հայտնել Է նա: Սրանք նախնական տվյալներն են, դրանք մասնակիորեն կճշտվեն ձայների վերջնական հաշվումից հետո, բայց արդեն չեն փոխի սկզբունքային արդյունքը. Ամոնը եւ Վալսը երկրորդ փուլում են: Յոթ հավակնորդներից երրորդ տեղում Էկոնոմիկայի նախկին նախարար Առնո Մոնտեբուրն Է՝ 18,70 տոկոս արդյունքով:
Կլեյը նշել Է, որ ընտրություններն անցել են հոյակապ պայմաններում: Նրա խոսքով՝ քվեարկությանը մասնակցել Է «1,5-2 մլն ընտրող՝ 2 միլիոնին մոտ»: Դա պակաս Է, քան 2011 թվականի նախնական ընտրություններում:
Հաջորդ կիրակի՝ հունվարի 29-ին, կկայանա 2017 թվականի ընտրություններում Սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածուի ընտրման երկրորդ ու վերջնական փուլը:
2016 թվականի նոյեմբերի 27-ին հանրապետականների փրայմերիզներում հաղթել Է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները նշանակված են 2017 թվականի գարնանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



