Ավարտվել է գնդակային հրաձգության առաջնությունը
SPORTԵրևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային երկու օրերին ընթացքում չեմպիոններ դարձան Հայկ Բաբայանը (օդամղիչ հրացան), Ալլա Պողոսյանը (օդամղիչ հրացան), Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ), Էլմիրա Կարապետյան (օդամղիչ ատրճանակ), Ռազմիկ Մինասյանը (օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք), Մարգարիտա Մոսյանը (օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք), Շանթ Սարգսյանը (օդամղիչ հրացան` վազող թիրախ, խառը վազք), Լիլիթ Մկրտչյանը (օդամղիչ հրացան` վազող թիրախ, խառը վազք):
Մրցմանը մասնակցել են 85 մարզիկ` Երևանի հրաձգության մանկապատանեկան, Հրաձգության հանրապետական, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցներից և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից:
Ֆեդերացիայի նախագահի հատուկ մրցանակին արժանացել է Զավեն Իգիթյանը: