Հիթրոու օդանավակայանում շուրջ 100 չվերթ Է չեղարկվել թանձր մառախուղի պատճառով
SOCIETY Լոնդոնի Heathrow օդանավակայանում շուրջ 100 չվերթ Է չեղարկվել վատ տեսանելիության պատճառով, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում թանձր մառախուղ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը:
«Հունվարի 23-ին Լոնդոնում սպասվում Է մառախլապատ եղանակ. ուղեւորներից ոմանք կարող են հարկադիր փոփոխությունների բախվել իրենց ուղեւորություններում: Heathrow օդանավակայանն ուղեւորներին խորհուրդ Է տալիս օդանավակայան ժամանելուց առաջ իրենց չվերթի վերաբերյալ տեղեկատվությունն ստուգել ավիաընկերությունում»,-ասված Է օդանավակայանի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Heathrow-ի պաշտոնական կայքում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունը վտանգի «դեղին» մակարդակ Է հայտարարել Լոնդոնում հաստատված եղանային պայմանների կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



