Ավստրալիայի օդանավակայաններում կհրաժարվեն անձնագրերի ստուգումից
SOCIETY Ավստրալիայի իշխանությունները պլանավորում են օդանավակայաններում վերացնել անձնագրերի ստուգումը եւ ներդնել օտարերկրացի ուղեւորների ինքնությունը պարզելու բարձրտեխնոլոգիական համակարգ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Sydney Morning Herald թերթը:
Երկրի օդային նավահանգիստներում կտեղակայեն սարքեր, որոնք կսքանավորեն ճանապարհորդների դեմքը, աչքերը եւ/կամ մատնադրոշմները՝ այդ տեղեկատվությունը զուգադրելով տվյալների պահոցի տեղեկությունների հետ:
Ուղեւորի ինքնության պարզումը տեղի կունենա ավտոմատ կերպով եւ շատ ժամանակ չի պահանջի: Ավստրալիայի կառավարությունը ցանկանում Է, որ մինչեւ 2020 թվականը նման համակարգի միջոցով ստուգվի արտասահմանից ժամանող հյուրերի մինչեւ 90 տոկոսը:
Այս տարվա հուլիսին նոր տեխնոլոգիաները կներդնեն երկրի մայրաքաղաք Կանբերայի օդանավակայանում, իսկ Սիդնեյի եւ Մելբուռնի օդային նավահանգիստներում՝ նոյեմբերին: Ծրագիրը կավարտվի 2019 թվականի մարտին:
Ավստրալիայի Ռազմավարական քաղաքականության ինստիտուտի փորձագետ Ջոն Քոյնը նշում Է, որ նման համակարգը առաջինը կլինի աշխարհում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



