Սոցկուսակցությունից թեկնածուները Ֆրանսիայի նախագահական ընտրությունները շահելու շանսեր չունեն. հարցում
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայում կառավարող Սոցիալիստական կուսակցության փրայմերիզների ֆինալիստներից ոչ մեկը երկրում կայանալիք նախագահական ընտրությունները շահելու շանսեր չունի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սրանք են Ipsos ինստիտուտի կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք հրապարակվել են հունվարի 23-ին՝ սոցիալիստների նախնական ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո: Բենուա Ամոնը, որն առաջատարն Է փրայմերիզների առաջին փուլի արդյունքներով, կկարողանա միայն հինգերորդ հորիզոնակÕ �նն զբաղեցնել նախագահական ընտրությունների մնացած թեկնածուների շարքում՝ ձայների ութ տոկոս ցուցանիշով:
Ինչ վերաբերում Է Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսին, ապա նրա շանսերը բնավ ավելի մեծ չեն. նրա օգտին պատրաստ Է քվեարկել ֆրանսիացիների միայն 9 տոկոսը:
Սոցիալիստական կուսակցության փրայմերիզների երկրորդ եւ վճռորոշ փուլը, որում կմրցակցեն Ամոնը եւ Վալսը, նշանակված Է հունվարի 29-ին: Դրա արդյունքներով կորոշվի այն թեկնածուն, որն այս տարվա գարնանը սոցիալիստներին կներկայացնի նախագահական ընտրություններում: Նա պայքարի մեջ կմտնի սոցիոլոգիական հարցումների ֆավորիտների՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենի, որի օգտին պատրաստ Է քվեարկել ֆրանսիացիների 27 տոկոսը, եւ «Հանրապետականներից» թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի հետ, որին աջակցում Է ընտրողների շուրջ 26 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



