Եվրահանձնաժողովը սիրիացի գաղթականների օգնության ֆոնդը հասցնելու Է 1 մլրդ եվրոյի
INTERNATIONAL NEWSԵվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում Է սիրիացի գաղթականների օգնության ֆոնդի ծավալը հասցնել 1 մլրդ եվրոյի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, Բրյուսելում հայտարարել Է Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության կոմիսար Յոհաննես Հանը:
«Մենք պետք Է աջակցենք մեր հարեւաններին, դա իմ գլխավոր խնդիրն Է: Դրա համար մենք հիմնել են Սիրիայի գծով ԵՄ-ի նպատակային ֆոնդ, որպեսզի օգնենք փախստականներին: Դրանում արդեն կա 38 միլիոն, Գերմանիան եւ Իտալիան արդեն տրամադրել են օգնություն: Մենք սպասում ենք, որ անդամ երկրներն իրենց ավանդը կներդրեն, որպեսզի արդյունքում ստանանք շուրջ 1 միլիարդ եվրո»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



