Սաուդյան Արաբիայի թագավորը երկրին հորդորել Է աղոթել անձրեւի համար
INTERNATIONAL NEWS Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը կոչ Է արել հաջորդ հինգշաբթի օրը կոլեկտիվ աղոթել ի վերուստ անձրեւի առաքման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, ասված Է միապետի դիվանատան հաղորդագրության մեջ:
«Բոլորը պետք Է ավելի շատ զղջում, լիակատար ներում դրսեւորեն եւ վերադառնան առ Աստված»,- նշված Է հայտարարության մեջ: Ավելի վաղ նույնպիսի աղոթք Է կայացել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ անձրեւ չի եղել անցած ձմեռվանից: Այս հանգստյան օրերին երկրի հյուսիսում փոքրաքանակ տեղումներ են գրանցվել:
Արաբական թերակղզին Երկրի վրա այն սակավաթիվ վայրերից մեկն Է, որտեղ ամռանը ջերմաստիճանը մշտապես գերազանցում Է Ցելսիուսի 50 աստիճանը: Երկրի կենտրոնում եւ արեւելքում անձրեւներ են տեղում բացառապես ուշ ձմռանը եւ գարնանը, մինչդեռ արեւմուտքում՝ սոսկ ձմռան շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



