Եսենտուկի քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել
SOCIETYՈստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել ՌԴ Եսենտուկի քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվող 22-ամյա Արման Մ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս 2016 թվականի ապրիլի 1-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքի ներքին գործերի բաժն ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 210 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (մի խումբ անձանց կազմակերպված խմբի անդամ կամ խմբի ղեկավար): Արման Մ.-ն կալանավորվել է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



