Կառավարությունը կքննարկի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 64.800.000 ՀՀ դրամ արժողությամբ հողատարածք նվիրաբերելու հարցը
ECONOMICSԿառավարության սեպտեմբերի 25-ի նիստում կքննարկվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 64.800.000 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեք ունեցող հողամասը «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը նվիրաբերելու հարցը: Դրա նպատակը, ըստ կառավարության հիմնավորման, ֆուտբոլի տարածման և զարգացման համար մարզահամալիր կառուցելն է:
Նշենք, որ Կառավարության կողմից նախաձեռնությունը հավանության արժանացնելու դեպքում օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության հաշվին:
Արաքս Մամուլյան
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



