Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Երգեր, որ անցյալ են տեղափոխում. Վարդուհի Վարդանյան՝ «Только ты». Երգի պատմությունը ներկայացնում է հեղինակը՝ Արմեն Աշոտյանը

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Հայկական էստրադայի ամենավառ երգչուհիներից մեկի՝ Վարդուհի Վարդանյանի «Только ты» երգը ժամանակին իսկապես մեգահիթ էր: Այն սիրում ու լսում էին բոլորը և անգամ վիճում էին՝ իսկապե՞ս Վարդուհին է երգում, որովհետև Վարդուհու ռուսերենն անթերի էր:

Սիրված երգի հիման վրա նաև տեսահոլովակ նկարահանվեց, ցավոք, արդեն երգչուհու հետ տեղի ունեցած ողբերգական պատահարից հետո: իսկ թե ով էր գրել երգը, այդպես էլ շատ քիչ մարդ իմացավ:

Երգի ստեղծման պատմության, այն Վարդուհուն վստահելու մասին BlogNews.am-ը զրուցել է երգի բառերի ու երաժշտության հեղինակ Արմեն Աշոտյանի հետ:

«Անկեղծ խոստովանեմ՝ Վարդուհու երգը սկզբում բոլորովին ուրիշ, էլի շատ հայտնի երգչուհի պիտի երգեր, սակայն ժամանակային առումով նա այդպես էլ ոչ մի կերպ չէր հասցնում անդրադառնալ երգին, և ահա 2005թ. ձմեռային «Բազեի» փակման ժամանակ գալահամերգ էր պատրաստվում, որին պետք է ներկա լինեին երկրի նախագահը, վարչապետն ու պաշտպանության նախարարը: Ու քանի որ իմ բաղաձայն կատարմամբ Վարդուհին արդեն լսել էր այդ երգը, որոշեց, որ պետք է հենց դա էլ կատարի: Երբ համերգից հաշված ժամեր առաջ արդեն պատրաստ էր ձայնագրությունը, երգիչ-երգչուհիների հետ լսեցինք, ու ես շշմեցի, թե որքան լավ ստեղծագործություն է ստացել Վարդուհին ու որքան զգացմունքային է նա այն կատարել: Ահա այդպես էլ 2005թ. Ծաղկաձորում տեղի ունեցավ այդ երգի պրեմիերան: Շատ հուզված էի, մինչև հիմա հիշում եմ՝ որքան ջերմ հանդիսատեսը ընդունեց երգը, իսկ Վարդուհին էլ բեմից ինձ շնորհակալություն էր հայտնում: Երբեք չէի մտածել, որ 90-ականների մոմի լույսի տակ գրված երգը մի օր բեմ դուրս կգա»:

Երգը մտավ Վարդուհու երգացանկ, նա այն իր բոլոր համերգներին կատարում էր: Ողբերգական պատահարից հետո Եղիշե Վերդյանը,  ով Վարդուհու պրոդյուսերն էր, Վարդուհու երգի կատարման մի համերգային տեսագրության  հիման վրա նկարահանեց տեսահոլավակը: Տեսահոլովակի պրեմիերան էլ կայացավ Ռուբիկոնի եթերում՝ Վարդուհու մահվան տարելիցի օրը: «Только ты» երգը նաև ընդգրկվել է Վարդուհու հետմահու թողարկված ալբոմի մեջ:

 

«Երգերը գրում էի ինձ ու իմ ընկերների համար, լավագույն դեպքերում կատարում էի ուսանողական հավաքների ժամանակ, նեղ շրջանակներում՝ դաշնամուրի վրա նվագելով և երբեք չեմ մտածել, որ այդ երգերը պետք է դուրս գան լայն ասպարեզ: 2000-ականների սկզբին երիտասարդական գործունեության բերումով ծանոթացա Հայաստանի էստրադայի այն ժամանակվա առաջատարների հետ, ու սկսեցինք ընկերություն անել: Մի անգամ խոսակցության մեջ ասացի, որ ստեղծագործում եմ: Հետաքրքրվեցին, խնդրեցին խոսքերիս տետրը, այդ ժամանակ դեռ չունեի իմ բանաստեղծությունների հրատարակված ժողովածուն, ու տարբեր երգիչներ տարբեր երգեր հավանեցին: Առաջին հաջողությունից հետո որոշել էինք, որ Վարդուհու հետ ևս մեկ-երկու համատեղ աշխատանք կունենաք, բայց, ցավոք, այդպես էլ չհասցրինք: Ու ստացվեց այնպես, որ այդ երգը իմ և Վարդուհու առաջին ու վերջին համատեղ աշխատանքի պտուղը դարձավ»:

 

Այն հարցին, թե արդյոք չկար ցանկություն, որ երգի հեղինակի մասին ավելի լավ շրջանակներ իմանային, Աշոտյանը պատասխանեց. «Վարդուհին գերաստղ էր, և իր ընկերը լինելը արդեն պատիվ էր։ Եվ ունենալ մի երգ, որը Վարդուհու կատարմամբ հիթ էր դարձել, ինձ լիովին բավարարում էր: Երգի հեղինակի անունը հանրայնացնելու խնդիր չունեինք, և իմ անունը միայն տեսահոլովակում էր հիշատակվել: Երբեք չեմ խոսել նրա մասին, որ երգի հեղինակը ես եմ: Ես շնորհակալ եմ Վարդուհուն, որ ինձ վստահություն տվեց այդ հարցում, որովհետև նրա կատարումից հետո աստղերն իմ երգերը ավելի հեշտ էին երգում՝ Անչոկ, Աննա Արմենակյան, Շիկեր, Նարեկ Բավեյան, Հայկո, Սամվել Գրիգորյան, Էրիկ Մակարյան, Տիգրան Պետրոսյան: Հիմա էլ պատրաստ երկու երգ ունեմ, մինչև ընտրարշավը չհասցրի զբաղվել այս երգերով, իսկ հիմա էլ դա կքաղաքականացվի, ինչը ես չեմ ուզում, որովհետև այս գործունեությամբ քաղաքական բոնուսներ, դիվիդենտներ վաստակելու խնդիր չունեմ: Ես ստեղծագործում եմ հավեսի ու հաճույքի համար ու շատ ուրախ եմ, որ դուր է գալիս նաև հազարավոր այլ մարդկանց»:

 

Եվ այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է մարդկանց ռեակցիան լինում, երբ իմանում են, որ քաղաքականությամբ լուրջ զբաղվող մարդը նաև լիրիկական քնքուշ երգեր է գրում, Աշոտյանը մի դեպք հիշեց. «Երբ 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկվում էին Սահմանադրական դատարանում, ես էլ մեր կուսակցության շտաբի կողմից մասնակցում էի նիստերին: Նիստին մասնակից մի ոչ հանրապետական կին մոտեցավ ինձ ու ձեռքս բռնելով ասաց. «Այ եթե խոսելդ էլ էնքան սիրուն լիներ, որքան որ Վարդուհու երգն ես գրել...»: Արդեն պատրաստվել էի լուրջ քաղաքական բանավեճի, բայց էս պարագայում, լսելով կնոջ խոսքերը, ոչինչ չկարողացա ավելացնել»:

զրուցեց՝ Արմինե Հայրապետյանը

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan