France 3 հեռուստաալիքը հեռուստաալիքը նոր վավերագրական ֆիլմ է նվիրել Բրիջիտ Բարդոյին
SOCIETY Ֆրանսիայի France 3 հեռուստաալիքը նոր վավերագրական ֆիլմ Է նվիրել ֆրանսիական կինեմատոգրաֆի կուռք Բրիջիտ Բարդոյին: Կինոնկարի հեղինակը կենսագրական ժանրի վարպետ Վիրժինի Լինարն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սիրահարված Բարդոն»(Bardot amoureuse) երկժամանոց ժապավենը հիմնված Է ոչ միայն դերասանուհու մասնակցությամբ կինոժապավենների եւ հեռուստատեսային հաղորդումների, այլեւ եզակի տնային արխիվի վրա: Հանդիսականներն առաջին անգամ կտեսնեն կադրեր տնային կինոխրոնիկայից, որն աստղի հայրը՝ Լուին, նկարահանել Է մեծ կինոյում նրա դեբյուտից շատ առաջ:
«Ես հաճփախ չԷ, որ անդրադառում եմ իմ նախկին կյանքին,- նշել Է դերասանուհին TV Magazine հանդեսում հրապարակված հարցազրույցում:- Բայց այժմ, դիտելով կինոնկարը, զարմացա, որ այդ ամենից չեմ հոգնել Էլ ավելի»:
Նրա հայրենակիցների մեծամասնության պատկերացումներում Էկրանի թագուհին, առնվազն կիսով չափ երիտասարդ Է իր 82 տարեկանից: «Հիանալի ֆիլմեր, բայց այնուհետեւ առանց ինձ»,- նշել Է նա իր 48-րդ կինոնկարից հետո: Դա տեղի Է ունեցել 1973 թվականին, եւ այդ ժամանակվանից նա այլեւս չի վերադարձել կինո: Սակայն այժմ Էլ մնում Է ամենահռչակավոր ֆրանսիացի դերասանուհին:
1985 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը նրան պարգեւատրել Է Պատվո լեգեոնի շքանշանով, բայց կինոյի լեգենդը պարգեւն ստանալու այդպես Էլ չի եկել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



