Քանյե Ուեսթը կշարունակի չեղարկված հյուրախաղերը
LIFE Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը պլանավորում Է վերսկսել Saint Pablo չեղարկված շրջագայությունը: Երաժշտին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ ռեփերը 2017 թվականին հյուրախաղերով կմեկնի Եվրոպա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NME-ին:
«Քանյեն ցանկանում Է ավարտել իր շրջագայությունը: Նա սիրում Է իր շոուն եւ ցանկանում Է, որ ամբողջ աշխարհը տեսնի իրեն»,-հայտնել Է աղբյուրը:
2016 թվականի նոյեմբերի 21-ին Ուեսթը չեղարկեց Saint Pablo շրջագայության մնացած բոլոր համերգները: Իր գործողությունների պատճառը կատարողը չբացատրեց: Հաջորդ օրը նա «հյուծվածություն» ախտորոշմամբ շտապ կարգով հոսպիտալացվեց Լոս Անջելեսում: Մեկ շաբաթ հետո նրան դուրս գրեցին հիվանդանոցից:
Հավելենք, որ Քանյե Ուեսթը ժողովրդականություն վայելող ամերիկացի արտիստներից մեկն Է, որն ստացել Է «Գրեմմի»-ի 21 պարգեւ: 2016 թվականին նա թողարկել Է իր ութերորդ ալբոմը՝ The Life Of Pablo-ն:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



