Չինաստանում տարբեր վիճակախաղերից մուտքերը մեկ տարում հասել են 57,5 մլրդ դոլարի
INTERNATIONAL NEWS 2016 թվականին Չինաստանում տարբեր վիճակախաղերից մուտքերը նախորդ տարվա համեմատությամբ աճել են 7,3 տոկոսով եւ հասել 394,6 միլիարդ յուանի (57,5 միլիարդ դոլարի): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին այս մասին հայտնել Է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը:
Բարեգործական վիճակախաղերի տոմսերի վաճառքները բերել են 206,5 միլիարդ յուան, մարզական վիճակախաղերը, որոնց տոմսերի տարածումն աճել Է 13,1 տոկոսով, տվել են 188,2 միլիարդ: Միայն դեկտեմբերին վաճառվել Է 36,6 միլիարդ յուանի վիճակախաղային տոմս, այդ թվում բարեգործական վիճակախաղերինը՝ գրեթե 20 միլիարդ յուանի, մարզականը՝ 16,6 միլիարդի:
Բարեգործական եւ մարզական վիճակախաղերից մուտքերը, բացի վարչական ծախսերից, տրամադրվում են շահումներին, ներառյալ ջեքփոթերը, սոցիալական ապահովման բարելավումը եւ մարզական կառույցների կառուցումը Չինաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



