Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում է
SPORTԹենիսի աշխարհի կանանց երկրորդ ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 4-րդ շրջանում Ուիլյամսը խաղում էր Բարբորա Ստրիցովայի հետ: 1 ժամ 45 րոպե տևած մրցախաղում ամերիկուհին գերազանցեց երկու սեթերում 7:5, 6:4 հաշվով:
Կանանց մենախաղում հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր զույգերը: Կիսաեզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն Կոկո Վենդեվեգեն-Գարբինե Մուգուրուզան, Ուենսու Ուիլյամս-Անաստասիա Պավլուչենկովա, Կարոլինա Պլիսկովա-Միրանյա Լուչիչ-Բարոնի, Յոհանա Կոնտա-Սերենա Ուիլյամս զույգերը:
«Մեծ սաղավարտ»-ի առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է կոշտ կորտերի վրա Մելբուռն Պարկում 1988 թվականից։ Բաց առաջնության ներկայիս գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է: Կանանց մենախաղում լավագույնը Անժելիկա Քերբերինն է: «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը մեկնարկել է հունվարի 16-ին և կեզրափակվի հունվարի 29-ին: