Ավելի քան 250 հազար մարդ Թրամփից պահանջել Է հրապարակել հարկերին վերաբերող տվյալները
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հղված հանրագիրը՝ հարկային հայտարարագիրը հրապարակելու պահանջով, ավելի քան 250 հազար ստորագրություն Է հավաքել վարչակազմի՝ petitions.whitehouse.gov հանրագրերի համար կայքում հայտնվելու պահից:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Թրամփին հղված հանրագիրը, որը հրապարակվել Է հունվարի 20-ին, մեկ օրից պակաս ժամանակում 100 հազար ձայն Է հավաքել, որն անհրաժեշտ Է Սպիտակ տան պատասխանի համար:
Հանրագիրն արդեն 250 հազար 956 մարդ Է ստորագրել, վկայում Է կայքի հաշվարկը:
Իսկ WikiLeaks կայքը հայտարարել Է գործարարի կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելու պլանների մասին, եթե իրեն հաջողվի ձեռք բերել այդ տվյալները:
Մինչդեռ, ինչպես ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է պետության ղեկավարի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի հրապարակի իր հարկային հայտարարագիրը:
«Մարդկանց դա հետաքրքիր չԷր, երբ նրանք քվեարկում Էին նրա օգտին,- ասել Է խորհրդականը:- Ամերիկացիներին շատ ավելի հետաքրքիր Է, թե ինչ տեսք կունենան իրենց սեփական հարկային հայտարարագրերը Թրամփի նախագահության ժամանակ, այլ ոչ թե այն, թե իրենից ինչ Է ներկայացնում նրա հայտարարագիրը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



