Մաքրության հնարքներ`առանց քիմիական նյութերի
LIFE1.Արծաթ
Որևէ տարայի հատակին փայլաթիթեղ դնել: Վրան լցնել տաք ջուր, ավելացնել կես բաժակ աղ և կես բաժակ սննդի սոդա: Այդ լուծույթի մեջ արծաթը թողնել 30 րոպե և մաքրել փափուկ չոր անձեռոցիկով:
2.Յուղի հետքեր
Եթե պատի վրա յուղոտ ձեռքերի հետքեր են մնացել, դրանց վրա քսել սպիտակ կավիճ, սպասել մի քաի րոպե և մաքրել թաց կտորով: Հագուստի վրա եղած յուղի հետքերը նույնպես կարելի է հեռացնել կավիճի օգնությամբ: Յուղոտ հետքի վրա քսել ոչ մեծ քանակությամբ կավիճ և թողնել մեկ ժամ, որից հետո պարզապես փչեք կավիճը:
3.Թեյնիկի հատակի նստվածք
Թեյնիկի մեջ ջուր լցնել, ավելացնել մեկ գդալ կիտրոնաթթու և եռացնել 5 րոպե: Ջուրը դատարկել թեյնիկից: Թեյնիկն ասես նոր լինի:
4.Լվացարան
Թուրինջը և կիտրոնը հրաշալիորեն մաքրում են մակերևույթները: Կիտրոնի կամ թուրինջի վրա աղ լցնել և մաքրել լվացարանը:
5.Ցնցուղ
Պոլիէթիլենայի փաթեթի մեջ լցնել սպիտակ քացախ և կապել ցնցուղի գլխիկի վրա: Թողնել մեկ ժամ կամ ողջ գիշեր:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: