Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Ինչ արել եմ ճիշտ եմ արել». Էրիկը «X factor 4»–ում ընտրության և մասնակիցներին սթրեսի ենթարկելու քննարկումների մասին

PHOTO

Tert.am Life–ը գրում է.

«X factor 4» նախագծի «4 աթոռի մենամարտ» փուլը համացանցում մեծ քննարկման առիթ է դարձել։ Որոշ մարդիկ համամիտ են Էրիկի ընտրության հետ, որոշները`ոչ։ Էրիկին մեղադրեցին մասնակիցներին սթրեսի ենթարկելու համար։ Tert.am Life–ը կապ հաստատեց երգչի հետ` խոսելու իր որոշման և շրջանառվող լուրերի մասին։

-Հաջորդ փուլ անցան 4 մասնակիցԻննանԴիանանՄանենՀասմիկը։ Ինչո՞ւ հենց նրանք:

-Սովորաբար չեմ սիրում իմ որոշումներից հետո մեկնաբանություն տալ։ Եթե վերջնական որոշում եմ կայացնում, հստակ գիտեմ` ինչ եմ անում, և դա ոչ մի կերպ չի քննարկվում։ Կարծում եմ՝ ինչ արել եմ, ճիշտ եմ արել, որովհետև ամբողջ հաղորդման ընթացքում նշել եմ, որ յուրաքանչյուր մասնակից էլ արժանի է հաղթելու, բայց ըստ նախագծի կանոնների՝ հաջորդ փուլ պետք է 4 հոգի անցնի։ Միանշանակ, ով էլ դուրս գար, խոսակցություններ լինելու էին։ Չանցած մասնակիցների համար ուրախ եմ, քանի որ նրանք արդեն ունեն հանդիսատես։ Ես միշտ նշել եմ, որ նրանց կողքին կլինեմ ու կաջակցեմ ամեն հարցում։ Պետք է ընդունել, որ այս փուլից հետո ամեն ինչ չի ավարտվում։ Սա միայն սկիզբն է։

-Ի՞նչ սկզբունքով ընտրեցիք նրանց։

-Առաջին հերթին սիրում եմ հեշտ մասնակիցների հետ աշխատել։ Այնպիսի տպավորություն է, որ այդ պահին ինչպես հասկացել եմ, այնպես ընտրել եմ, ինչը սխալ է։ Ես հաշվի եմ առել փորձերը` իրենց պահվածքն ու աշխատասիրությունը։ Ես փորձել եմ ընտրել այնպիսի մարդկանց, որոնց հետ աշխատելը հեշտ կլինի։ Օրինակ՝ երբ Դիանային նախագծից հանեցի, ներքին ձանս ինձ հուշեց, որ սխալվել եմ։ Դրա համար նրան հետ բերեցի։ Երբ նա սկսեց խոսել, արտասվել հասկացա, որ շատ լավ մարդ է և արժանի է շարունակելու։ Եվ հավատացեք չեմ սխալվել, այդպես էլ կա ու շատ ուրախ եմ, որ նման որոշում եմ կայացրել։ Հաջորդ փուլ անցած մարդիկ ոչ միայն ինձ հոգեհարազատ են իրենց մարդ տեսակով, այլև ձայնային տվյալներով։ Այդ տվյալներով ես կարող եմ ստանալ այն, ինչ ուզում եմ։ Միգուցե, ժյուրիի մյուս անդամներն այլ քառյակ կազմեին, բայց ես ընտրել եմ ինձ համար ավելի պատրաստված մարդկանց, որոնք կկարողանան մրցել ավելի հասուն մասնակիցների հետ։

-Նշեցիքոր ընտրել եք մասնակիցներինըստ իրենց պահվածքի: Մյուսների հետ կոնֆլիկտնե՞ր են եղել։

-Կոնֆլիկտներ չեն եղել, պարզապես, երբ համեմատում եմ իմ սերնդի հետ, այսօրվա սերնդի մեջ չկա այն աշխատասիրությունն ու եռանդը։ Երբ մեզ հանձնարարություն էին տալիս, մենք մեծ ուրախությամբ էինք անում դա։ Այսօր նրանց թվում է, որ իրենք ավելի շատ բան գիտեն։ Ինչ-որ բան ես ասում, մինչև ընդունում են, ծերանում ես։ Իհարկե, դա աշխատանքային գործընթաց է։ Ներքին խոհանոցում, իհարկե, փոքրիկ կոնֆլիկտներ լինում են, բայց ինչ էլ ասում ենք, ինչ դիտողություն էլ անում ենք, հօգուտ մասնակցի ապագայի է։

-Ձեր ընտրած քառյակում տեսնո՞ւմ եք «X factor 4»–ի հաղթողին։

-Ինձ համար 4 մասնակիցն էլ հավասար են։ Եթերից շատ բան այլ կերպ է երևում, հանդիսատեսը չի տեսնում, թե փորձերի ժամանակ ինչպես ենք եկել այդ արդյունքին, քանի երգ է փոխվել և այլն։ Երբ ասում ես, հայերեն երգիր, չեն կարողանում։ Անգլերենը հեշտ են կրկնօրինակում։ Ուզում եմ, որ նրանք ունենան անհատականություն, երգեն այնպես, ինչպես զգում են։ Ինձ համար կհաղթի այն մասնակիցը, որը կհաղթահարի այն իր առաջ դրված առաջադրանքները։ Ի վերջո, ցանկացած մասնակցի համար «X factor»–ը փորձություն է։ Նրանց համար նորություն չէ, որ վերջում ընտրվելու է մեկը։

-Համացանցում քննարկում ենոր սթրեսի եք ենթարկել մասնակիցներին։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Համացանցում այսօր այնքան անիմաստ նյութեր են շրջանառվում` լայքեր հավաքելու համար, որ չեմ ուզում խոսել։ Ես պատրաստ եմ անձամբ պատասխան տալ այն մարդկանց, որոնք իմ առաջ այդ ամենը կասեն, ոչ թե ֆեյսբուքի կեղծ էջերին։ Ի՞նչ սթրեսի մասին է խոսքը։  Սա նախագիծ է և այս փուլում պետք է ընտրվեին 4–ը։

Նյութը` Մելինե Տոնոյանի

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan