Ոչ ոք կենդանի դուրս չի եկել այս գինեկոլոգի սենյակից. պատճառն պարզապես ապշեցնող է (ֆոտոշարք)
PHOTOԱյս վիրահատական և ռենտգեն-սենյակներում աշխատել են Գերմանիայի ամենաանվանի բժիշկները. պրոֆեսոր Կարլ Կալուբերգ, բժիշկներ Կարլ Գեբհարդ, Զիգմունդ Ռաշեր և Կուրտ Պլետներ։ Ի՞նչն էր այս ականավոր գիտնականներին բերել Լեհաստանի փոքրիկ Շտուտովո գյուղը։ Այստեղ դրախտային տեսարաններ են. Բալթիկ ծովի գեղեցիկ ափեր, խիտ անտառներ, գետեր, միջնադարյան ամրոցներ և հին քաղաքներ։ Սակայն բժիշկները ամենևին էլ այդ տեսարանների համար չէին ժամանում Շտուտովո։ Նրանք գալիս էին այստեղ չարը գործելու, հազարավոր մարդկանց ծաղրի ենթարկելու և նրանց վրա անմարդկային գիտափորձեր իրականացնելու համար։ Ոչ ոք կենդանի դուրս չի եկել գինեկոլոգիայի և վիրուսոլոգիայի բժիշկների մոտից։
Շտուտգոֆ համակենտրոնացման ճամբարը կառուցվել է 1939 թվականին Գդանսկից 35 կիլոմետր հեռավորության վրա։ Պատերազմի ընթացքում այստեղ են հայտնվել ավելի քան 110 հազար մարդ, որոնցից 65 հազարը մահացել են։ Սա համեմատաբար փոքր համակենտրոնացման ճամբար է եղել, եթե այն համետատենք Օսվենցիմի կամ Տրեբլինկայի հետ, սակայն հենց այստեղ են փորձեր կատարվել կենդանի մարդկանց վրա։ Բացի այդ, Ռուդոլֆ Շպանները 1940-1944 թվականներին մարդկային մարմնից արտադրում էր օճառ՝ փորձելով դա դարձենլ խոշոր արտադրական պլան։