Մթերքներ, որոնք օգտակար են ուղեղին
PHOTOՄասնագետները պնդում են, որ սննդամթերքը կարեւոր դեր է խաղում ուղեղի գործունեության համար: Սննդամթերքի միջոցով հնարավոր է լավացնել ճանաչողական ֆունկցիաները, ինչպես նաեւ ամրապնդել հիշողությունը եւ կենտրոնանալու ունակությունը:
Past.am-ն առաջարկում է 4 սննդամթերքներ, որոնք լավ են ազդում ուղեղի աշխատանքի վրա:
-
Մուգ շոկոլադ: Այն պարունակում է հակաօքսիդանտներ եւ կոֆեին, որոնք բարձրացնում են սերոտոնինի մակարդակը եւ տրամադրությունը: Մուգ շոկոլադը պարունակում է ֆլավոնոլ, որը բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը եւ նպաստում է դեպի ուղեղ արյան լավ հոսքին:
-
Յուղոտ ձուկ: Քաղցրահամ ջրերում ապրող յուղոտ ձուկը՝ վայրի իշխանը պարունակում են անփոխարինելի ճարպաթթուների բարձր քանակություն, որոնք նպաստում են կատարյալ ճանաչողական ունակություններին, հիշողության ամրապնդմանը եւ իջեցնում են հոգեկան հիվանդությունների վտանգը:
-
Ընկույզներ: Ընկույզները հարուստ են սպիտակուցներով, բարդ ածխաջրերով եւ առողջ ճարպերով, որոնք բարելավում են ուղեղի աշխատանքը: Ընկույզները պարունակում են E եւ B վիտամիններ, օմեգա-6 եւ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք հիանալի սննդի աղբյուր են նյարդային համակարգի համար եւ նպաստում են հստակ մտածողությանը եւ դրական մտքերին:
-
Սխտոր: Սխտորը ամենահագեցած սննդամթերքներից է: Այն ամրապնդում է սրտանոթային համակարգը, որը դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: