Ջորջ Բուշ ավագը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է սովորական պալատ
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի առողջական վիճակը կարգավորվում եւ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է սովորական պալատ, իսկ նրա տիկին Բարբարա Բուշը դուրս կգրվի հիվանդանոցից երկուշաբթի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի–ն։
Houston Methodist Hospital–ի բժիշկ Էմի Մինդերսի խոսքով, նախկին նախագահի ինքնազգացողությունը լավ է, նա ցանկանում է տուն վերադառնալ։ Առայժմ բժիշկները չեն շտապում կանխատեսումներ անել, սակայն դա կարող է լինել արդեն այս շաբաթավերջին։
«Նա շատ ուժեղ մարդ է՝ 92 տարեկանի համար ոչ բնօրոշ», – ասել է Մինդերըս՝ հավելելով, թե ուրբաթ օրը Ջորջ Բուշ ավագը հեռուստացույցով դիտել է Դոնալդ Թրամփի երդմնակալությունը եւ մեկնաբանություններ արել, բայց ոչ՝ քաղաքական հայտարարություններ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



