«Գազպրոմը» որոշել է վաճառել իր մասնաբաժինը գերմանական գազատարների ցանցին
ECONOMICSՌուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է վաճառել մասնաբաժինը գերմանական Gascade գազատարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ վկայակոչելով ոլորտում իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ «Գազպրոմի» բարձրագույն ղեկավարությունը արդեն վաճառքի մասին սկզբունքային որոշում է կայացրել։
Գործարքը նախատեսվում է ավարտել 2017թ.։ Ընդ որում՝ աղբյուրները հաստատել են, որ այդ ակտիվը մեծաթիվ պոտենցիալ հավակնորդներ ունի։
Gascade գազատրանսպորտային ցանցը ներառում է 2400 կմ գազատար և 9 կոմպրեսորային կայան։ Տարանցման ծավալը կազմում է 40 մլրդ խմ։
«Գազպրոմն» այդ ակտիվը ստեղծել է գերմանական BASF/Wintershall գործընկերոջ հետ համատեղ՝ վերջին երկու տասնամյակում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



